Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մարտի 1-ի համար այդ օրվա իշխանությունը պատասխանատվություն է կրում»

«Մարտի 1-ի համար այդ օրվա իշխանությունը պատասխանատվություն է կրում»
14.03.2016 | 23:48

«Մարտի 1-ի համար այդ օրվա իշխանությունը պատասխանատվություն է կրում»` խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել և մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: «Ես մարտի 1-ի հարցին բազմիցս անդրադարձել եմ, իհարկե, դա մեր սև էջերից մեկն է, իհարկե, այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում դրա համար, իշխանությունը չպետք է թույլ տար, որ նման բան տեղի ունենար։ Ես այդ իշխանության մաս եմ եղել, և հենց մարտի 1-ի օրը, խորհուրդ կտամ մի հատ թարմացնենք հիշողությունը, YouTube-ում կա իմ ելույթը, որը կրակոցներից 3-4 ժամ առաջ է տեղի ունեցել, ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, և նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել։ Ես շահեկանորեն տարբերվում եմ նաև մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ և կոչ անել՝ և հանրապետության նախագահին, այսինքն` իշխանություններին, և ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը։ Պատասխանելով հարցին, թե իր ստեղծելիք կուսակցության օրակարգում կլինի՞ մարտի 1-ի բացահայտումը, Օսկանյանն ասաց, թե իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն, բայց ամեն դեպքում իրենք կաջակցեն. «Բնականաբար, աջակցություն կլինի, և ինչքան թափանցիկ լինեն այդ հարցերը, այդքան լավ մեր հետագա զարգացման համար»։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ ռեսուրսով է պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ՝ հաշվի առնելով 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններն ու դրանց ծանր հետևանքները, Վարդան Օսկանյանն ասաց, թե հենց իր ռեսուրսով, կուսակցության ծրագրով և երկրի զարգացման տեսլականով:
Նախկին արտգործնախարարը խուսափեց ասել, թե ովքեր են կազմելու իր կուսակցության կորիզը, նշեց՝ երբ վերջնական որոշում կայացվի, կտեղեկացնեն: Կրկին հայտարարեց, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կուսակցության հետ կապ չունի, սակայն հրաժարվեց կոնկրետացնել՝ Քոչարյանը կհայտնվի՞ իր կուսակցության համամասնական ցուցակում, թե՞՝ ոչ:
«Չեմ պատկերացնում էդպիսի բան։ Այս հարցը պետք է Քոչարյանին տաք՝ ինքը քաղաքական ներգրավվածության ցանկություն ունի՞, թե՞՝ չէ։ Ես Քոչարյանի հետ տասը տարի աշխատել եմ, նորմալ հարաբերություններ ունեմ»,- ասաց նա։

Տեսանյութ

«Մարտի 1-ի համար այդ օրվա իշխանությունը պատասխանատվություն է կրում». Օսկանյան (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ